Չիզլերը տեղակայված է Արագածոտնի մարզում և զբաղվում է
բարձրորակ ու առանձնահատուկ պանիրների արտադրությամբ:
Տեղական պանրագործության ոլորտում Չիզլերն առաջիններից է,
որ կիրառում է պանրի արտադրության արևմտյան փորձն ու
տեխնոլոգիան:
Նիդեռլանդներում կաթի վերամշակման և պանրագործության
ոլորտում ձեռք բերած մասնագիտական կարողությունները թույլ
են տալիս կազմակերպությանը ներդնել հոլանդական պանրի
արտադրության ավանդական գաղտնիքները: PTC+ - ի
մասնագետների աջակցությամբ կազմակերպությունը
Հայաստանում սկսել է հանրահայտ Գաուդա պանրի
արտադրությունը:
Մենք արհեստավորական պանրի արտադրության կազմակերպիչ
ենք: Մեր արտադրած պանրի բոլոր տեսակները պատրաստվում են
ձեռքով, փոքր խմբաքանակներով: Մենք օգտագործում ենք միայն  
բարձրորակ պանրային հավելումները, ինչպիսին են պանրային
կուլտուրաները, մակարդը և պանրամոմը: Պանրի արտադրության
խորհրդատվության և նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտում
սերտորեն համագործակցում ենք մեր գործընկեր Գլենգըրի
Չիզմեյքինգ ընդ Սըփլայ կազմակերպության հետ:
Մենք փորձում ենք պահպանել պանրի արտադրության
արհեստագործական ավանդույթները:
Մեր նպատակն է հաճախորդներին հնարավորություն տալ
ընտրելու արևմտյան ոճով արտադրված, տեղական
առանձնահատուկ պանիրներ:
Մենք ներդնում ենք մեր բոլոր ջանքերը` միայն առանձնահատուկ
և բարձրորակ պանիրներ արտադրելու համար:   Մոտ գտնվելով
կաթ արտադրող ֆերմաներին մեր կազմակերպությունն
օգտագործում է ամենաթարմ կաթը` ժամանակ չվատնելով
տեղափոխման համար, որն էլ մեր կազմակերպության
առավելություններից մեկն է:
Մենք շատ հպարտ ենք, որ կազմակերպում ենք արժեքավոր
արտադրություն:
Մեր Ընկերները               Մեր Գյուղը
 
 
    Մեր Մասին
English